Որքան օրացուցային տարին մոտենում է ավարտին, այնքան համառ են դառնում «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբը գլխավորելու մասին խոսակցությունները: «Միլանի» պատրաստակամության մասին արդեն ասել ենք: Հիմա էլ նոր թեմա է բացել «Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Տոնին, ով իսպանացու հետ ինչ-որ ժամանակ հանդես է եկել «Բրեշիայում»: Ըստ նրա, Գվարդիոլան իրենից հետաքրքրվել է «Բավարիայից» ու ավելացրել. «Հավատում եմ, որ ակումբային փիլիսոփայությունը հարմար է նրան: Նա շատ լավ մարզիչ է, իդեալականորեն համապատասխանում է մյունխենցիներին: Խոսեպն ինչ-որ յուրահատկություն պիտի հավելի գերմանական մենթալիտետին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ